qkg:contextText
|
Նրա երկրորդ կոչումը ՀԱՅՐԵՆԱԳԵՏԻ կոչումն է, ալիշանյան շնչի և լայն իմացություններիտեր հայրենագետի։ Սերո Խանզադյանը կարող է անսխալ ներկայացնել Հայաստանի հողի ամեն մի պատառի, ամեն մի անկյունի պատմությունը, լեգենդը, հեքիաթը։ Նա կարող է պատմել հայոց ամեն մի օջախի ծննդաբանությունը՝ տոհմական նախնիներից մինչև նորդարյա շառավիղները։ Պատմական ճարտարապետական յուրաքանչյուր հուշարձանի հետ՝ խաչքարից մինչև նշանավոր տաճարներն ու ամրոցները, նա կարող է խոսք ու զրույց բացել ժամանակի իրազեկությամբ, ականատեսի վստահությամբ։ Սերո Խանզադյանը խոսում է ժամանակների հետ։ (hy) |