qkg:contextText
|
Սիրանույշի դերերից շատերը հիացրել են ինձ իրենց նրբին ու ճշմարտացի կատարումով։ Բայց նրա ոչ մի դերակատարումը այնպես չի ցնցել ինձ, ինչպես Մեդեան։ Թատրոնը քարացած հետևում էր դերասանուհու յուրաքանչյուր շարժումին, խոսքին, հայացքին, իսկ բեմը սասանում էր այդ առյուծ կնոջ ոտքերի տակ։ Դա խաղ չէր, այլ մի մոլեգին տարերք, որի մեջ կար և՛ վիրավորված մեծ սեր, և՛ անհագուրդ կիրք, և՛ վրեժխնդրության ծարավ, և՛ մի դաժան իրականություն, որ Սիրանույշը շոշափելի էր դարձնում իր գերազանց խաղով։ Մարդկային այն հզոր կրքերի խտացումը մի կնոջ խաղի մեջ թե՛ ահավոր էր, և թե՛ ապշեցնող։ (hy) |