so:text
|
Որպես օրինակ վերցնենք հետևյալը. գերմաներենում գլուխն անվանում են Kopf, ֆրանսերենում՝ tête, իտալերենում՝ testa և այլն։ Սակայն ի՞նչ է վկայում այդ փաստը։ Թե՛ մարդու և թե՛ կենդանու գլուխը մենք անվանում ենք այն նույն հիմունքով, ինչ կաղամբի գլուխը՝ ելնելով առարկայի կլոր, գնդաձև լինելու հանգամանքից։ Այսպիսով, այն, ինչը գերմաներենում նշանակում է «գլուխ», ոճավորված է ձևի հարաբերությամբ։ Tête, testa բառերը կազմված են «վկայություն տալու» հարաբերությամբ։ Այստեղ մարդկային օրգանիզմի նույն անդամը մատնանշելու համար ընդունված է բոլորովին այլ հայեցակետ։ Գերմաներենում ոտքը կոչվում է Fuss, ինչը հարաբերակցվում է «հուն», «ակոս» գաղափարների՝ հողի վրա ոտքի թողած հետքի հետ. սա է այն տեսանկյունը, որով մենք՝ գերմանացիներս, ներայացնում ենք մարդկային օրգանիզմի այս անդամը։ Այնինչ ֆրանսերեն pied բառը կապված է կանգնեցնելու՝ գետնի վրա կանգուն վիճակով պահվելու մատնանշման հետ, ինչը բոլորովին այլ բան է։ Ուստի բառի հետ ունեցած տարբեր արժեքները բխում են տարբեր հայեցակետերից։ Միևնույն իրերը, միանգամայն որոշակի ենթահիմքերից ելնելով, նշանակելու այսձտգման շնորհիվ ժողովրդի բնավորության մե տպավորվում է այն ենթագիտակցականը, որը սովորաբար գրեթե չի գրավում մարդու ուշադրությունը։ (et) |