so:text
|
..Ռադոնի խնդիրը արագությունների եռաչափ տարածության մեջ... Համբարձումյանը տվեց դրա լուծումները երկու և երեք չափումների համար այն ձեով, ինչ և Ռադոնը։ Ավելին, նա վերցրեց երեք սպեկտրային դասերի աստղերի խմբեր՝ յուրաքանչյուրում 400 – 500-ական աստղով և օգտագործեց իր տեսական արդյունքները՝ տեսագծային արագությունների բաշխումից արագությունների բաշխումը ստանալու համար։ ... Դա Ռադոնի ձևափոխության առաջին թվային հակադարձումն է, և դա հերքում է տարածված պատկերացումը այն մասին, թե իբր համակարգչային տոմոգրաֆիան անհնար է առանց համակարգչի։ Այդ հաշվարկի մանրամասները բերված են Համբարձումյանի հոդվածում, և դրանք հանգեցնում են այն մտքին, որ մինչև իսկ 1936 թ. համակարգչային տոմոգրաֆիան ի զորու պիտի լիներ օժանդակել, ասենք, ուղեղի ուռուցքների ախտորոշմանը... Շատ հնարավոր է թվում, որ Համբարձումյանի թվային եղանակները պիտի կարողանային մեծապես օժանդակել բժշկությանը, եթե դրանք կիրառվեին 1936 թվականին (et) |