so:text
|
Նա Վենետիկի բնակիչ չէ, այլ Ս. Ղազարի, ուր նա ապրում է իր երևակայական հայրենիքում, իր կարմրիկ Ավարայրում, ուր, ավա՜ղ, դարերը անընդհատ թարմացնում են արյունը, իր Տղմուտի ափերում, որ հազար հինգ հարյուր տարի է՝ էլ վճիտ չի հոսում։ Նա ապրում է իր զարմանալի խոհերով, որոնք թանձրանում, ծնունդ են տալիս «Այրարատին», «Սիսուանին», «Շիրակին», ուր ավերակների ծուխն ավելի է, քան ջրաշատ Հայաստանի աղբյուրների ջրերը։ Վաղ առավոտից նա ոտքի վրա է և երերալով եկեղեցի է գնում՝ մրմնջալով Շնորհալու «Զարթիքը» և ուշ գիշերին անկողին է մտնում՝ մրմնջալով իր այրված սրտի զեղմունքը. (et) |