Mention160224

Download triples
rdf:type qkg:Mention
so:text Ես՝ Մուհամմեդս, որդիս Աբդուլլայի, մարգարես և առաքյալս Աստծո, Աբրահամ պատրիարքին և Երուսաղեմում, Դամասկոսում ու Արաբիո մյուս սահմաններում գտնվող հայոց եպիսկոպոսներին և վարդապետներին ու իրենց հպատակ ժողովուրդներին, այսինքն՝ Երուսաղեմում բնակվող եթովպացիներին, ղպտիներին և ասորիներին շնորհեցի իրենց բոլոր վանքերը, եկեղեցիները, դպրոցները, կալվածքներն ու արտերը։ Ես՝ Աստծո առաքյալս, վկայությամբ Աստծո՛, ինչպես նաև մոտս եղող բոլոր այր և կին մարդոց խղճի վկայությամբ խոստացա և տվեցի Երուսաղեմում գտնվող եկեղեցիները, ս. Հարության Տաճարը և ս. Հակոբ կոչված մեծ եկեղեցին, որ սուրբ քաղաքի հարավային կողմում է և Սիոնի վանքի մոտ։ Տվեցի նաև Ձիթենիի վանքը , Քրիստոսի բանտի վանքը , Բեթղեհեմի եկեղեցին և սուրբ Հովհաննեսի ու Սամարիայի մատուռները, սուրբ Հարության Տաճարի ետևի աղոթարաններն ու ամբողջ Գողգոթան՝ գագաթի ու ստորոտի շինություններով հանդերձ և Քրիստոսի Գերեզմանը, որտեղ լույս են վառում, ու կրոնավորական բոլոր ուխտատեղիները, լեռները, ձորերը, կալվածքներն ու ստացվածքները նրանց տվեցի՝ Աստծո և Աստծո առաքյալի ու բոլոր մուսուլման հավատացյալների վկայությամբ։ (et)
so:isPartOf https://hy.wikiquote.org/wiki/%D5%84%D5%B8%D6%82%D5%B0%D5%A1%D5%B4%D5%B4%D5%A5%D5%A4
so:description Քաղվածքներ (hy)
qkg:hasContext qkg:Context78607
Property Object

Triples where Mention160224 is the object (without rdf:type)

qkg:Quotation150354 qkg:hasMention
Subject Property