so:text
|
Կարևորն առաջին հերթին մարդ, քաղաքացի լինելն է, ով ունի ինչ-որ տեսակ, մտածողություն, պրոբլեմներին ականջալուր է, և կարող է այդ ամենը խոսք դարձնելով՝ ուղղել հասարակությանը՝ լինի դրանք գեղեցկության, քաղաքականության կամ սոցիալական խնդիրներին առնչվող հարցեր։ Հասարակական ամեն մի խնդիրը թեմա է, և արվեստագետն էլ պետք է ունենա այդ ամենը տեսնելու, զգալու ընդունակություն, որ կարողանա ստեղծագործել։ Ասում են՝ վերքը տիրոջն է ցավ տալիս։ Երբ պրոբլեմը դարձնում ես քոնը, այդ ժամանակ նոր ստեղծագործությունը կարող է հաջողություն ունենալ։ Երբ շատ մակերեսորեն ես մտածում, երբ խնդիրը քեզ համար շատ կարևոր չէ, չես կարող մատուցել այնպես, որ ուրիշը ուշադրություն դարձնի։ Այսինքն՝ այն էներգիան, որով դու աշխատում ես, դնում ես գործի մեջ, պետք է այնքան շատ լինի, որ դիմացինին հրապուրի և ուշադրության արժանա։ (et) |