so:text
|
Եվ այժմ պետք է համարել, թե Պարզը ներկա է, երբ իբրև ինչ-որ մեկի կողմից կանչված աստվածություն՝ նա գալիս ու լուսավորում է։ Եթե չգար, չէր լուսավորի։ Այդ պատճառով էլ չլուսավորված հոգին նրան չի ընկալում ինբև աստված։ Բայց եթե լուսավորված է, ապա արդեն ունի այն, ինչին կարող է ձգտել։ Ընդսմին, հոգու իրական նպատակն է՝ հասնել ու առնչվել նրա Լույսին և դրա միջոցով տեսանել նրան։ Տեսանել ոչ թե ուրիշի լույսի միջոցով, այլ այն Լույսի, որով ինքն ունակ է տեսանել։ Հոգին պետք է տեսանի այն Լույսը, որով ինքը լուսավորված է։ Զի մենք էլ արեգակը չենք տեսնում ուրիշի լույսի միջոցով։ , բայց ինչպե՞ս կարող է դա պատահել։ Ձեռք քաշիր։ (et) |