so:text
|
Ստեղծագործական խառնվածքը, տաղանդի յուրահատկությունը Մեծարենցին ստիպել են այլ ուղիներով մոտենալ թե՛ հասարակական և թե՛ անձնական ողբերգություններին։ Բողոքի, ընդվզման ուղին չէ դա։ Մարդկության, գեղեցկության որոնման ճանապարհն է, որ իր հետ բերել է մի ծնկաչոք աղոթք, որ վսեմ է և լուսավոր։ Մեծարենցի պոեզիան ազնիվ մի կոչ է մարդուն՝ վերադառնալու ինքն իրեն։ Եվ որքան հեռանանք մենք բնությունից, որքան հեռանանք ինքներս մեզանից, այնքան ավելի սիրելի ու մոտիկ պիտի դառնա մեզ Մեծարենցը, այնքան ավելի կարոտենք պիտի նրա ստեղծած բանաստեղծական աշխարհը։ (et) |