Mention245466

Download triples
rdf:type qkg:Mention
so:text Մեզնից շատերի համար հակասեմիտ զգացումը մեր սիոնիզմին նվիրվածության հետ ոչ մի առնչություն չուներ։ Ես անձնապես երբեք չեմ տառապել հակասեմիտական հալածանքից. Պլոնսկը զարմանալիորեն ազատ էր դրանից... Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Պլոնսկը ամենաշատ համամասնությամբ հրեաներ ուղարկեց Իսրայել, քան Լեհաստանի որևէ այլ քաղաք։ Մենք գաղթեցինք, ոչ թե բացասականից փախչելու պատճառով, այլ դրական նպատակով՝ վերակառուցելու մեր հայրենիքը... Կյանքը Պլոնսկում բավականին խաղաղ էր։ Այնտեղ երեք մեծ համայնքներ կային։ Ռուսներ, հրեաներ և լեհեր... Հրեաների և լեհերի թիվը քաղաքում մոտավորապես հավասար էր՝ հինգհազարական։ Հրեաները, սակայն կենտրոնացած խմբով զբաղեցնում էին կոմպակտ տարածք քաղաքի ներսում, մինչդեռ լեհերը ավելի ցրված էին, ապրում էին արվարձաններում, գյուղացիության ստվերում։ Հետևաբար, եթե հրեա տղաների խումբը հանդիպում էր լեհ տղաների խմբավորման հետ, նույնիսկ եթե թվով նրանք շատ էին, միևնույն է մեր հաղթելու պոտենցիալն ավելի մեծ էր, քան նրանցը։ Ավելի շուտ նրանք էին վախենում մեզնից, քան մենք նրանցից։ Ընդհանուր առմամբ հարաբերությունները բարեկամական էին, բայց հեռավորության վրա։ (et)
so:isPartOf https://hy.wikiquote.org/wiki/%D4%B4%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A4_%D5%A2%D5%A5%D5%B6_%D4%B3%D5%B8%D6%82%D6%80%D5%AB%D5%B8%D5%B6
so:description Քաղվածքներ (hy)
so:description Դավիդ բեն Գուրիոն (hy)
Property Object

Triples where Mention245466 is the object (without rdf:type)

qkg:Quotation231199 qkg:hasMention
Subject Property