so:text
|
Հարատևելու միջոցը միայն թրի սրության մեջ չէ, այլ մտքի սրության, ոչ միայն բազկի, այլ մտքի զորության, ոչ թե ջարդելու և ավերելու, այլ կառուցելու և արարելու մեջ։ Ես հավատում եմ հայ ժողովրդին, քանզի քրտինք թափելը նա գերադասում է արյուն թափելուց։ Պաշտպանվելը՝ հարձակվելուց։ Աշխատելը՝ կողոպտելուց։ Գոյատևելը բնական և բանական արդյունքն է այս ամենի, և հայ ժողովուրդը կհասնի հեռավոր գալիքին։ Ցանկությունս՝ ժողովրդիս անմահությունն է։ Նրա անմահությունը նաև իմ անմահությունն է։ Իսկ իմ գործի անմահությունը՝ նրա անմահությունը։ Ներիր, իմ ժողովուրդ, եթե մեծամտություն համարես անարժանիս ինքնագնահատականը։ (et) |