so:text
|
Ազատության հրապարակում այս բեմահարթակից Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում նշեց, որ Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է, իսկ այն ուժերը, որոնք կկանգնեն Սերժ Սարգսյանի կողքին, նրանց խորտակվող նավերի մեջ կլինեն կամ արդեն խորտակված։ Հիմա ես հարց եմ տալիս ձեզ, ընդամենը 3 օր առաջ Ազատության հրապարակում քաղաքական դաշտում գործող իբրև 18 կուսակցությունների համախմբված ՀԱԿ կոչվող կազմակերպության միտինգի ժամանակ 3-4 հազար մարդ կար, իսկ այսօր ընդամենը մեկ հ/կ, ի դեմս «Հայոց արծիվների» համախմբել է 13000-ից ավելի համակիրրներ, համախոհներ։ Հիմա հարցս ուզում եմ ուղղել՝ ո՞վ կամ ովքե՞ր են այս դեպքում խորտակված կամ խորտակվող նավերը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վամպիրիրզմի տենչով ապրող եւ գործող բրուտոսյան ընդդիմության հետ միասի՞ն, թե՞ մենք։ Իհարկե, խորտակվող նավը՝ Լևոն Տեր- Պետրոսյանն իր կողքին կանգնած 18 կուսակցություներով միասին արդեն իսկ մայրամուտ են։ Իսկ արևածագը՝ Հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, որի կողքին արծիվները բաց աչքերով կանգնել, կանգնած և կանգնելու են» ։ (et) |