so:text
|
Մեզ տրվել է ազատություն, անկախություն. դա մեր հրաշալի տղաների արյան շնորհիվ էր, մեզ պետք է պահպանել այդ ազատությունը։ Բայց այդ ազատությունը պետք է լինի ոչ միայն մեր իշխանություններինը։ Նախևառաջ ես ուզում եմ, որ մեր իշխանություններն իրենք ազատագրվեն իրենց ուսերին ծանրացած ընչաքաղցությունից, ապա նաև մեր ժողովրդին եմ խնդրում, որ բոլորը՝ ինչ բնագավառում էլ լինեն՝ մանկավարժ, բժիշկ, բանվոր, շինարար, գիտնական, բոլորը ազատ լինեն։ Կլինեն ազատ՝ մենք կունենանք ազատ երկիր, չեն լինի ազատ՝ ուրեմն ստրուկի ճնշող հոգեբանությունը մեզ դեռ տարիներ կուղեկցի։ Մինչդեռ իմ ցանկությունն է, որ որքան հնարավոր է՝ շուտ ձերբազատվենք այս ստրկամիտ մտածողությունից։ Եթե ուզում ենք զարգանալ, պիտի ազատ միտք ունենանք, եթե բռնած են մեր թևերը, այդ սլացքը չենք կարող ապրել։ (et) |