so:text
|
Արտիստը և ֆունդամենտալիստը նույն խնդրի հետ են բախվում՝ իրենց գոյության առեղծվածը որպես անհատ։ Արտիստը և ֆունդամենտալիստը գալիս են զարգացման տարբեր մակարդակի հասարակություններից։ Արտիստը առաջադեմ մոդելն է։ Իր մշակույթն ունի հորդություն, կայունություն, և բավական ռեսուրսների ավելցուկ որպեսզի թուլատրի ինքնաքննության ճոխությունը։ Արտիստը արմատացած է ազատության մեջ։ Նա դրանից չի վախենում։ Նա բախտավոր է։ Ճիշտ տեղում է ծնվել։ Նա ինքնավստահության միջուկն ունի, ապագայի հույսը։ Հավատում է առաջադիմության և էվոլյուցիայի։ Հավատքն այն է, որ մարդկությունն առաջանում է, ինչքան էլ որ դադարումով և թերի, դեպի ավելի լավ աշխարհ։ (et) |