so:text
|
Այս ժայռն ինձ համար կախարդություն է։ Այն ինձ համար խորհրդավորության մի ամբողջ հավաքական կերպար է։ Ես չեմ կարող արտահայտել իմ վերաբերմունքը մի հասարակ քարի, անգամ ժայռի նկատմամբ, եթե նրա խորհուրդը մեծապես չկապվի իմ անձնավորությանը։ Այս ժայռն իմ տաճարն է։ Մարդուս՝ նկարչի երևակայությունն ամենակարևորն է։ Դրա մեջ ես տեսնում եմ կյանքիս ուժը և նպատակը։ Ես այս ժայռն ուսումնասիրել եմ տարբեր եղանակների, տարբեր ամիսների։ Ես այս ժայռի բազում օրինակներ եմ արել, էլի պիտի անեմ, որ այս փռված քարերի մեջ տեսնեմ նրա ոգին։ Սա կամքն է արվեստագետի, մեծ կամքը։ Ինձ համար կարևոր է նկարչական կերպարը։ Այս ժայռը միայն ինձ է հավատում, և ես իրեն եմ ապավինած։ Այստեղ ես տեսնում եմ Հայաստանի պատմությունը և ներկայի կերպարը նրա գեղանկարչական ձևերով։ Ինձ համար ամենակարևորը Հայաստանի բնության հետ ապրելն է։ (et) |