so:text
|
Ով ուզում է բնաջնջել մարդու փափագի բավարարումից ստացված հաճույքը, նա մարդուն նախ պետք է դարձնի ստրուկ, որը գործում է ոչ թե այն պատճառով, որովհետև ինքն է կամենում, այլ ընդամենը որովհետև պարտավոր է։ Քանզի կամեցածին հասնելը հաճույք է պատճառում։ Բարի կոչվածը ոչ թե այն է, ինչ մարդը պարտավոր է, այլ այն, ինչ նա կամում է մարդկային ողջ ճշմարիտ բնությունը ծավալելիս։ Ով սա չի ընդունում, նախ պետք է մարդու միջից հանի այն, ինչ նա է ուզում, և ապա նրան դրսից թելադրի, թե ինչ բովանդակություն տա իր կամեությանը։ (et) |