so:text
|
Խիզախ ու արագաշարժ լեռնցիներից ավելի լավ ո՞վ կարող էր մագլցել անառիկ լեռներն ի վեր, կտրել թուրքական զորքերի ճանապարհը, հարձակվել անսպասելիորեն ու կռվել այդքան խելահեղ, այդքան քաջաբար, այդքան անձնազոհ։ Սոսկ զինվորներ չէին նրանք, որ իրենց պետությունների կամքն էին կատարում, վարձկաններ չէին, որ սպանելու համար փող պիտի ուզեին, այլ վրիժառուներ, որ կրակում էին հանուն իրենց բզկտված ու անարգված հայրենիքի, հանուն կողոպտված ու ավերված գյուղերի, հանուն խոշտանգված ծերունիների ու մանուկների, հանուն գնդակված եղբայրների ու ընկերների, հանուն ոտնահարված սրբությունների, պղծված արդարության։ Եվ հանուն անկախ, հայկական Կիլիկիայի, որ ձեռքները խաչին խոստացել էին «մեծ դաշնակիցները»։ (et) |