so:text
|
Դու ո՛չ միայն աստծու ստեղծագործությունն ես, ո՛վ կին, այլև տղամարդկանց. այդ նրանք են իրենց հոգու գեղեցկությամբ քեզ միշտ զարդարում։ Ոսկե երևակայության մանվածքից բանաստեղծները քեզ համար հյուսվածք են գործում, իսկ նկարիչները միշտ նոր անմահություն են դրոշմում քո դեմքին։ Ծովը իր մարգարիտն է տալիս, հանքերը՝ ոսկին, ամռան պարտեզները ծաղկունք են շնորհում, որ զուգեն, զարդարեն քեզ ու դարձնեն ավելի թանկագին։ Տղամարդու սրտի ավյունն ու տենչը իրենց փայլով շուք են տալիս քո ջահելությանը։ Դու կես կին ես, կես ցնորք։ (et) |