so:text
|
Նորայրի հետ մեր ծանոթությունն ավելի քան երեք տասնամյակ էր չափվում։ Նորայրի հետ ենք անցել մեր ստեղծագործական առաջին քայլերը Հայաստանի Պետական Կապելլայում՝ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ։ Ալթունյանը շատ էր հավանում Նորայրի թավշե բարիտոնը, նրա երգի հուզականությունը, ունկնդրին իր երգով հրապուրելու կարողությունը։ Նորայրն իր ուրույն խոսքն է ասել հայ երգի անդաստանում։ Կան այնպիսի երգեր, որոնք միմիայն նրա անվան հետ են կապված։ Նրա ներդրումը հատկապես Սայաթ-Նովայի երգերի կատարման ասպարեզում ուղղակի անուրանալի է» - Վարդուհի Խաչատրյան ։ (et) |