Mention482426

Download triples
rdf:type qkg:Mention
so:text Փորձեք ընդլայնել ձեր բառապաշարը և դրա հետ վարվել այնպես, ինչպես վարվում եք ձեր բանկային հաշվի հետ։ Մեծ ուշադրություն հատկացրեք ձեր բառապաշարին ու փորձեք բարձրացնել ձեր դիվիդենտները։ Նպատակն այն չէ, որ նպաստեք ձեր պերճախոսությանը ննջարանում կամ մասնագիտական ​​հաջողություններում, թեև ավելի ուշ հնարավոր է և դա, և ոչ էլ ձեզ դարձնել աշխարհի գիտակներ, այլ այն, որ հնարավորություն տաք ինքներդ ձեզ արտահայտվել որքան հնարավոր է ամբողջական ու հստակ, մի խոսքով՝ նպատակը ձեր հավասարակշռությունն է։ Ամեն նոր օրվա հետ մարդու հոգում շատ բան է փոխվում, բայց միևնույն ժամանակ, արտահայտվելու միջոցը մնում է նույնը։ Արտահայտվելու ունակությունը հետ է մնում փորձից։ Զգացմունքներ, գույներ, մտքեր, ընկալումներ, որոնք մնում են անանուն, չարտահայտված, կուտակվում են անհատի մեջ ու կարող են հանգեցնել հոգեբանական պայթյունի կամ տապալման։ Դրանից խուսափելու համար պարտադիր չէ վերածվել «գիրք կրծողի»։ Ուղղակի պետք է ձեռք բերել բառարան և այն կարդալ ամեն օր, իսկ երբեմն պետք է կարդալ նաև բանաստեղծական գրքեր։ Դրանք շատ մատչելի են, բայց նույնիսկ դրանցից ամենաթանկն ավելի մատչելի է, քան մեկ այցը հոգեբանի մոտ։ (et)
so:isPartOf https://hy.wikiquote.org/wiki/%D4%BB%D5%B8%D5%BD%D5%AB%D6%86_%D4%B2%D6%80%D5%B8%D5%A4%D5%BD%D5%AF%D5%AB
so:description Քաղվածքներ (hy)
Property Object

Triples where Mention482426 is the object (without rdf:type)

qkg:Quotation457256 qkg:hasMention
Subject Property