so:text
|
1990 թվականի սեպտեմբերի 9-ին, միանալով Զորի Բալայանին նա հացադուլ հայտարարեց՝ բողոքելով Գորբաչովի կողմից Ղարաբաղի օրինական իշխանության լուծարման դեմ։ Երկու օր անց ԽՍՀՄ նախագահ Մ. Ս. Գորբաչովը ուղերձով շնորհավորեց ակադեմիկոսի ծննդյան տարեդարձը եւ խնդրեց դադարեցնել հացադուլը։ Շնորհավորանքի տեքստն ընթերցելով՝ Համբարձումյանը դիմեց թղթատարին.
«Խնդրում եմ Միխայիլ Սերգեեւիչին փոխանցել, որ եթե ինքը խնդրում է դադարեցնել քաղաքական ձեռնարկումը, ապա կարող էր նշել նաեւ հացադուլ հայտարարած իմ ընկերների անունները։ Թե չէ, մի տեսակ լավ չի ստացվում։ Նրան նաեւ փոխանցեք, որ մենք կգնանք մինչեւ վերջ եւ որ անձամբ ես երբեք չէի դիմի նման ծայրահեղ միջոցի, եթե վստահ չլինեի իմ իրավացիությանը»։ (et) |