so:text
|
Պարոնյանը օգտագործում է երգիծական արվեստի ամենաբազմազան միջոցները՝ չափազանցություն, գրոտեսկ, այլաբանություն, առած, առակ, աֆորիզմ, պոլեմիկական երկխոսություն, բարոյախոսություն... Գեղարվեստական արտահայտչամիջոցների այս ամբողջ զինանոցից Պարոնյանն օգտվում է ազատորեն ու բնական կերպով, որովհետև նրա համար միշտ էլ որոշակի է այն նպատակակետը, որին անհրաժեշտ է հարված հասցնել, և նա հստակորեն պատկերացնում է այն խնդիրը, որն անհրաժեշտ է լուծել։ Իրոք, երգիծաբանությունը մեր գրողի հարազատ տարերքն է, և իր յուրաքանչյուր ստեղծագործությամբ նա, ինչպես ուրիշ և ոչ մեկը հայ գրականության մեջ, այդ ժանրի համար անսահմանափակ հնարավորություններ էր բաց անում։ (et) |