so:text
|
Այս աշխարհում եղած միակ թանձրանցական ռեալությունը իրապպես գոյող անհատն է։ Մասնագիտությունը, կուսակցությունը ազգը և այլն, անբովանդակ ու մեռյալ հասկացություններ են, երբ մտածելի են առանձին անհատներից դուրս՝ վերածված ինքնուրույն գոյությամբ օժտված սկզբունքների։ Նման վերացարկումների ողջ վտանգավորությունը մեզ հստակորեն տեսանելի դարձավ մեր երկրին բռնությամբ պարտադրված կեղծ սոցիալիզմի օրինակով. անհատին սոցիալական կապանքներից ազատագրելու ազնիվ նպատակ հետապնդած մարքսյան տեսությունը, հենց վերացական-գրասենյակային բնույթի պատճառով վերածվեց իր հակադրությանը՝ անհատին դարձնելով ապանհատականացված սոցիումի ստրուկ։ Նույնը միշտ էլ տեղի է ունեցել, երբ անհատը կախման մեջ է դրվել «պետություն», «կրոն» և այլ մտացածին, բայց իրականում վտանգահարույց ուժերից։ Նույնը վերաբերում է նաև «ազգ» հասկացությանը։ Այսպես, ազգային ծրագիրը ևս վտանգավոր վերացարկում է, եթե կառուցվում է ոչ թե իրականության եռուզեռում, այլ մարդու մտքում, ուստի չի արտացոլում իրական ազգակերտ անհատների շահերն ու փափագները՝ իմաստավորված նաև տարբեր ազգերի ոգեղեն, քաղաքական, տնտեսական բնույթի ու համակեցության, համամարդկային արժեքների հաշվառմամբ։ (et) |