so:text
|
Գրիգոր Նարեկացվույն հետ Աբովյան ամենեն զուտ ու հզոր ներկայացուցիչն է հայ գրականության, հայ քնարերգության... Բառական կուտակումը, կրկնությանց, անհագ ընդլայնմանց ձգտումը, զգացման ծայրահեղ ջղայնությունը, բացատրությանց վայրենի ուժգնությունը, կոշտության և փափկության տարօրինակ խառնուրդը, ծանր ու դանդաղ երկարաբանությունը և միանգամայն՝ երբեմն փայլակնահանգույն արագությունն ու փայլը. ահավասիկ ինչ որ կգտնեք Նարեկացիին «Ողբերգության մատյան»-ին և Աբովյանի «Հայրենասերի ողբ»-ին մեջ. երկու ամենեն հայ գրքերը, և որոնցմե միայն պիտի կրնա ծնիլ հայ ճշմարիտ բանաստեղծություն մը։ (et) |