so:text
|
...Անցած տասնամյակներում Արամ Խաչատրյանը համաշխարհային երաժշտությունը հարստացրեց շատ ժանրերի հոյակապ ստեղծագործություններով։ Ովքեր, լսելով առաջին սիմֆոնիան, հավատացել են նրան, չեն սխալվել, ոչ մի անգամ չեն հիասթափվել։ Խաչատրյանի յուրաքանչյուր նոր ստեղծագործություն դարձել է արվեստի տոն... Այո, մեծ է Արամ Խաչատրյանի ավանդը մեր օրերի երաժշտության մեջ։ Նրա անունը լայն ճանաչում է ստացել ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում։ Նա ունի տասնյակ աշակերտներ և հետևորդներ, որոնք զարգացնում են այն ազնիվ սկզբունքները, որոնց նա ինքը միշտ հավատարիմ է մնում։ (et) |