so:text
|
... Դա հենց այն է, ինչը հոգու համար հանդես է գալիս որպես հարաբերակցություն լեզվի հետ՝ շատ ավելի ներքնային մի բան, քան մարդու՝ լեզվի հետ ունեցած առօրեական, սովորական, ընդհանուր հարաբերությունը։ Հոգին ներքնորեն շատ լավ է զգում այդ տարբերությունը, երբ ոտքը մի դեպքում մատնանշվում է ինչ-որ բանի վրա կանգնելու, իսկ մի այլ դեպքում՝ հողին հետք թողնելու հիմունքով։ Հոգին զգում է այդ ամենը արտաքնապես՝ վերացականորեն, մինչդեռ մարդն ընկալում է միայն բառի հարաբերությունը մարմնի որոշակի անդամի հետ։ Իր լեզվազգացողությամբ հոգին ներքնորեն շատ է մերձենում այն գոյաձևին, որը նրան հատուկ է ապամարմնավորված վիճակում։ Եվ այն, ինչ մարդն իր սովորական կյանքում բազմիցս առիթ է ունենում ընկալելու որպես լեզվի եզակիություն, լեզուն պատում է լոկ մակերեսային շերտի տեսքով։ Իսկական բանաստեղծն ըստ էության միայն նա է, ով օժտված է լեզվի այդ ներքնային շերտի ավելի նուրբ զգացողությամբ։ Իսկական բանաստեղծը նա է, ով իսկապես համավերապրում է լեզվի իմագինատիվ կողմը, ճիշտ այնպես, ինչպես ճշմարիտ նկարիչ կամ քանդակագործ ըստ էության ոչ թե նա է, ով պարզապես նկարում կամ քանդակում է, այլ նա, ով գիտե ապրել գույների և ձևերի աշխարհում։ (et) |