so:text
|
Երեկոյան զբոսանքի դուրս են գալիս միանգամայն երջանիկ և կամ բացարձակ անհուսալի դժբախտ մարդիկ։ Երջանիկ մարդը գնում է այն պատճառով, որպեսզի հոգեկան մեծ կարեկցությամբ նայի դժբախտներին։ Գնում է, որպեսզի փայլի երջանկությամբ, հիանա ծաղիկներով և արևից ոսկեզօծված ջրերով, ինչպես և այն պատճառով, որ միանգամայն անտարբեր է, թե որտեղ կզբոսնի իր երջանկությամբ, որ կրում է սրտում, ինչպես և անտարբեր է այն մարդու նկատմամբ, որը կյանքում երջանկություն չի ճաշակել։ Դժբախտ մարդու համար նույնպես միևնույն է, թե որտեղ է թափառում իր հուսահատության հետ, և չի տեսնում ոչ մի տարբերություն, ծաղիկներին է արդյոք նայում, թե իր բնակարանի աթոռներին։ Նա նույնպես երևում է մարդկանց մեջ, որ երբեմն հիմնավորված զայրույթով իր հայացքը գցի որևէ փայլող դեմքի։ Զբոսանքի չեն գնում միայն անհամարձակ մարդիկ, այսինքն՝ այնպիսիները, որոնք սպասում են կամ վերջին բախտավոր լուրի , կամ ճակատագրի վերջին հարվածին։ Ձախողակների բոլոր տարբերակների թվարկումը մեզ շատ հեռու կտաներ։ (et) |