Mention548092

Download triples
rdf:type qkg:Mention
so:text Կարծում եմ՝ դժվար ժամանակներ են գալիս, երբ մենք ցանկանալու ենք լսել այն գրողների ձայնը, որոնք կարող են տեսնել մեր ներկա կյանքի այլընտրանքը և կարող են վախով համակված մեր հասարակության և նրա կպչուն տեխնոլոգիաների միջով ապրելու այլ եղանակներ տեսնել ու նույնիսկ հուսալու որոշ իրական հիմքեր պատկերացնել։ Մեզ այնպիսի գրողներ են պետք, որոնք կարող են հիշել ազատության մասին՝ պոետները, պայծառատեսները, ավելի ընդարձակ իրականության իրատեսները։ Կարծում եմ, որ հենց հիմա այնպիսի գրողների կարիք ունենք, ովքեր գիտեն շուկայական սպառման և արվեստի գործի տարբերությունը։ Շահախնդրությունը հաճախ է բախվում արվեստի նպատակների հետ։ Մենք ապրում ենք կապիտալիզմի մեջ։ Դրա զորությունն անկասելի է թվում, ինչպես արքաների աստվածային իրավունքներն էին․․․ Մարդ արարածը կարող է դիմադրել զորությանը և փոխել այն․ դիմադրությունը և փոփոխությունը հաճախ սկսվում են արվեստում, և շատ հաճախ մեր արվեստում՝ բառերի արվեստում։ Ես երկար և լավ գործունեություն եմ ունեցել, լավ ընկերակիցներով, և այստեղ, դրա ավարտին, իսկապես չեմ ցանկանում ծախված ամերիկյան գրականություն տեսնել․․․ Մեր գեղեցիկ մրցանակի անունը շահ չէ։ Դրա անունը ազատություն է։ (et)
so:isPartOf https://hy.wikiquote.org/wiki/%D5%88%D6%82%D6%80%D5%BD%D5%B8%D6%82%D5%AC%D5%A1_%D4%BC%D5%A5_%D4%B3%D5%B8%D6%82%D5%AB%D5%B6
so:description Քաղվածքներ (hy)
qkg:hasContext qkg:Context270099
Property Object

Triples where Mention548092 is the object (without rdf:type)

qkg:Quotation519574 qkg:hasMention
Subject Property