so:text
|
Բայց մի աննկարագրելի վատաբախտություն, մի սարսափելի տեսարան է, եթե մի ազգի անդամք ինքեանք հրաժարվում են յուրյանց ազգությունից, և մտանելով մասնավորության կորստական դրոշակի տակ, ընդհանուր մարդկային հարգ ու արժանավորություն տեսանել համարում են մի մեծ, բայց օտար ազգի ազգության մեջ։ Ի՜նչ ողորմելի փիլիսոփայություն, ի՜նչ արտասվելի վարդապետություն։ Թող ամենայն ազգ պահպանե յուր ազգության կերպարանքը, թող ազատ և պայծառ ծաղկի ամենայն ազգություն մարդկեղեն աշխարհի մեջ. դոքա միայն զորություն, հոգի են տալիս ազգերի ընդհանուր աշխատությանը։ (et) |