so:text
|
Հայրենիք... Ո՞ր ազգասեր սիրտը չի թնդար այս գեղեցիկ ու վսեմ անունը լսելով։ Հայրենիք, չի կա ասկե ավելի ցանկալի ու սրտի հաճոյական անուն մը։ Հայրենյաց սերը սաստիկ բոց մըն է, որ կբորբոքի ազգասերին սրտին մեջը, որով կըմաշի անիկա, չի կըրնար հանդարդիլ, պատեհավոր առիթ մե կսպասե ան սրտին միջի վառած բոցը դուրս թափելու, ու աս կրակը չի մարիր, բայց միայն մահվամբ։ Մեկը որչափ անպիտան, անհանճար ու մարդկային կենցաղավարության բոլորովին անօգուտ անձ մե ըլլա, նա ալ իր հայրենյաց փառավոր անունը բավական կսեպե իրեն, ու անով կպարծի օտարներու առաջին, իսկ առաքինին ու հանճարավորը միայն անով գոհ չըլլար, կնայի, որ բոլոր իր մտքին զորությունը, բոլոր իր ունեցածը ու նաև իր անձը հայրենյաց նվիրէ ու անով կջանա անոր անունը ավել պայծառացնելու։ (et) |