so:text
|
Ես՝ որպէս հայ գրող և հայ Գրողների միութեան նախագահ, գալիս եմ յայտնելու իմ զարմանքը և բողոքելու էն վերաբերմունքը դէմ, որ ունեցել է Հայաստանի Լուսժողկոմը էս կարևոր խնդրում։ Պարոն Մ. Աբեղեանը մի առաջարկ է արել ու դրել հրապարակ։ Շատ լաւ։
Բայց Հայաստանի Լուսժողկոմը որտեղը՞ց է իմացել, թէ և՛ Աբեղեանը, և՛ ինքը Լուսժողկոմն էլ նրա հետ միասին անսխալական են, որ առանց քննութեան ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել և միայն դրանով գրել ու տպագրել։
Պարոն Աբեղեանի առաջարկը ընդունելի է թէ չէ, դա դեռ քննելիք խնդիր է, հետևաբար Լուսժողկոմի հրամանը անընդունելի է։Եւ եթէ էսպէս է, ապա նրան՝ Լուսժողկոմին, մնում է ուղղել իր արած սխալը, յետ վերցնել իր արած կարգադրութիւնը, խնդիրը համարել բաց և դնել քննութեան։ (et) |