so:text
|
Նա լավ ընկեր է իր ընկերների համար, շատ համեստ է, խելացի, շատ կոռեկտ ու զուսպ։ Նա նույն համեստ և լավ ֆուտբոլիստն է։ Հիմա էլ ավելի փորձառու է դարձել։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մարդը չի փոխվել, որ ոչինչ չի կարողացել իրեն փոխել. ոչ այն, որ նա լավ ակումբում է խաղում, ոչ այն, որ ավելի շատ գումար է վաստակում։ Նա իրեն պահում է այնպես, ինչպես միշտ եղել է և դա շատ ուրախալի է։ Ես Հենրիխին միշտ համեստ եմ հիշում։ Նա շատ է սիրում կատակներ անել և հասկանում է ուրիշների արած կատակները։ Ինչպես նրան տեսնում եք խաղադաշտում, նա այդպիսին է նաև խաղադաշտից դուրս։ Դա շատ լավ է, որովհետև բազմաթիվ ֆուտբոլիստներ գիտեմ, ում խաղադաշտում բոլորը սիրում են, բայց կյանքում այդքան էլ սիրված անձինք չեն։ Կարծում եմ՝ Հենրիխը սիրված անձնավորություն է։ Ցանկացած խաղի նա ցույց է տվել, որ ինքն առաջատար է։ Ցանկացած խաղի ժամանակ օգուտ է տվել թիմին, որպես առաջատար տարել է թիմին իր ետևից՝ թե խոսքերով, թե գործով։ (et) |