so:text
|
Շաբաթ գիշեր, ես տեսնում էի տղամարդկանց, որոնք ցանկամոլությամբ հետևում էին կիսամերկ աղջիկներին, որոնք պարում էին տոնահանդեսին, և կիրակի առավոտները, երբ տոնահանդեսի մյուս անկյունում վրանաշորով ավետարանիչների համար օրգան էի նվագում՝ տեսնում էի նույն տղամարդկանց իրենց կանանց ու զավակների հետ նստած, Աստծուց խնդրելիս, որ իրենց ների ու մաքրի իրենց մարմնային ցանկություններից։ Եվ մյուս շաբաթ նրանք վերադառնում էին տոնահանդես կամ մի ուրիշ բավականություններին տրվելու վայր։ Ես գիտեի, որ քրիստոնյա եկեղեցին երեսպաշտությամբ է բարգավաճում, և որ մարդու մարմնային բնույթը դուրս է գալու անկախ նրանից, որ ինչքան մաքրվի որևէ սպիտակալույս կրոնի միջոցով։ (et) |