so:text
|
Մինչև այսօր էլ նրա աղոթագիրքը լայնորեն տարածված է հայ ժողովրդի մեջ և կոչվոմ է պարզապես «Նարեկ»։ Այդ տաղերի մեջ իրար են միանում հոգեկան ոգեշնչումն ու բանաստեղծական իսկական ոգևորությունը, և Գրիգորի շատ այլաբանություններ մնում են սքանչելի՝ անկախ իրենց աստվածաբանական մեկնությունից։ Գրիգորն ստեղծեց բանաստեղծների մի ամբողջ դպրոց, որը կոչվում է Նարեկի, և որի ստեղծագործությունները մասամբ պահպանվել են «Շարական» ժողովածուի մեջ, իսկ սրա վերջնական խմբագրությունը վերաբերում է արդեն հաջորդ շրջանին և որը շատ տեսակետներից ավետաբերն էր քնարական ստեղծագործության ծաղկման այն բացառիկ հարստության, որով նշանավորված է միջին դարերի վերջի հայ գրականությունը։ (et) |