so:text
|
Քաջ Նազարը». ահա մի գործ, մի հեքիաթ-կոմեդիա, փոքր մեծերի և մեծ փոքրերի համար, որ անմիջապես գրավեց հանուրի ուշադրությունը և հիացմունքը, որը հետագայում արժանացավ նաև օտարազգի ընթերցողների, գրականագետների խորին հետաքրքրությանը։ Հայտնությունը միայն Քաջ Նազարի՝ այդ ցնորամիտ ու բախտախնդիր, ապիկար ու զվարճալի, կոպիտ ու դաժան մարդու կերպարը չէր։ Պիեսում հանդես եկան նրանք, որոնց միջավայրում ծնվում է նման մարդը, որոնք օգնում են այդպիսի արարածին՝ ելնել մեծության աստիճաններով, հասնել աշխարհակալության բանդագուշանքին, այդ բթամիտ, վախկոտ հսկաները, քծնության գերագույն մարմնացում-սենեկապետները, մի շարք հիմնական ու էպիզոդիկ, բայց խորապես տպավորվող կերպարներ, որոնք իրենց բնավորությամբ, իրենց հատուկ խոսքով ու ոճով, իրենց արտառոց մտքերով հարստացնում են հեքիաթի բանահյուսական տարբերակը՝ դարձնելով պիեսը մի ինքնուրույն, բարձր արվեստի գեղարվեստական երկ։ (et) |