so:text
|
Լսեք, իսկական պոեզիան ոչինչ չի ասում, այն ուղղակի հնարավորություններ է բացում։ Բացեք բոլոր դռները։ Դուք կարող եք մտնել ցանկացածը, որը Ձեզ համապատասխան է։ Ահա թե ինչու է պոեզիան ինձ այդքան ձգում՝ այն հավետ է։ Քանի դեռ մարդիկ գոյություն ունեն, նրանք կարող են հիշել բառերը ու դրանց համադրությունները։ Ոչինչ չի դիմակայում ոչնչացմանը՝ միայն բանաստեղծություններն ու երգերը։ Ոչ ոք չի կարող մի ամբողջ վեպ հիշել։ Ոչ ոք չի կարող նկարագրել ֆիլմերը, քանդակները, նկարները, բայց քանի դեռ մարդիկ ողջ են՝ երգերն ու բանաստեղծությունները կպահպանվեն։ (et) |