so:text
|
Թուրքիան տրոհվում է, ստեղծվում է Քրդական պետություն ողջ Արևմտյան Հայաստանի վրա՝ բնույթով ուժեղ կրոնական և հակահայ։ Հայաստանում շարունակվում է բնակչության արտագաղթը, ծերացումն ու բարոյալքումը, շարունակվում է մաշվել ենթակառուցվածքային համակարգը, երկրի արտաքին պարտքը շարունակում է աճել, վարկատուները դադարում են վարկեր տրամադրել։ 2017 թվականի սկզբին գործարկվում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգիծը, ինչպես նաև Իրան-Ադրբեջան-Վրաստան ուղղությունը։ Հայաստանը հայտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները մնում են դիմակայության փուլում, Ռուսաստանին չի հաջողվում դուրս գալ տնտեսական ճգնաժամից։ Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի են ունենում ռուս-թուրքական ռազմական ընդհարումներ, ակտիվանում է Ղարաբաղի ռազմաճակատը։ Ադրբեջանը դառնում է ավելի կրոնական և ազգայնական։ Ադրբեջանի ղեկավարությունը տնտեսական դժվարություններից առաջացած ժողովրդական դժգոհությունն ուղղորդում է Հայաստանի դեմ։ (et) |