so:text
|
Իմ ստեղծագործության հիմքում ընկած է էսթետիկան և դրանով ապրելու հավատը։ Ես վստահ եմ, որ ինչ-որ ժամանակ հետո, այնուամենայնիվ, տեղի կունենա մարդու և բնության հաշտեցումը։ Աշխատանքը կվերափոխվի խաղի, իսկ Գեղեցկությունն աշխարհում կսահմանի իր կարգուկանոնը։ Գեղագիտական ընկալումն էականորեն ինտուիտիվ է։ Ազատ սինթեզի ճանապարհով այն արարում է գեղեցիկը․ դա նպատակասլացությունն է առանց նպատակի, օրինաստեղծումն առանց օրենքի։ Ես արվեստում կարևորում եմ գեղեցկությունն իբրև գեղարվեստական օտարվածություն, որը հակադրված է պրագմատիկ աշխարհին։ (et) |