Mention689275

Download triples
rdf:type qkg:Mention
so:text Լինել լավ ընթերցող չի նշանակում կարդալ և ամրագրել տեքստը. հարկավոր է ամբողջ հոգով ընկղմվել նրա մեջ։ Ամբողջ կյանքում շատ քիչ գրքերի ենք մենք սիրահարվում։ Լավ անձնական գրադարանը կազմված պետք է լինի հենց հազվագյուտ և իսկական գրքերից։ Ֆլոբերը ճիշտ էր, երբ ասում էր՝ եթե մարդն ուշադրությամբ տաս գիրք ընթերցի, իմաստուն կդառնա։ Մինչդեռ մարդիկ սովորաբար տաս գիրք անգամ չեն կարդում. դրա համար են գրքեր հավաքում և պարծենում գրադարանով։ Ես արդարացում ունեմ, քանի որ ապրում եմ մի երկրում, ուր գրեթե գիրք և գրադարան չկա։ Գրադարանիս տասներկուհազար գրքերն իմ ստեղծագործական աշխատանքի ներշնչանքի աղբյուրն են։Հնարավոր է, տասներկուհազարից իրականում սիրում եմ տաս տասնհինգը, բայց ես սիրահարված եմ իմ գրադարանին։ Գրքերը ես առարկաների նման չեմ սիրում։ Ես երջանիկ եմ, որ նրանք իմ շուրջն են, ես ճանաչում եմ նրանց և ցանկացած պահի կարող եմ ընթերցել ուզածս գիրքը. այդպես երջանիկ ենք լինում, երբ գիտենք, որ կան կանայք, որոնք մշտապես պատրաստ են սիրել մեզ։ Եվ քանի որ խուսափում եմ այդ կապվածությունից, այնպես ինչպես վախենում եմ սիրուց, ցանկացած պատրվակով ուրախ եմ ազատվել գրքերից։ Վերջին տաս տարիների ընթացքում գրքերից ազատվելու նոր առիթ եմ գտել, որ մտքովս մինչ այդ չէր անցել։ Գրողները, որոնց գրքերը «մեր ազգայինը» լինելու համար եմ գնել, հավաքել և երբեմն՝  նույնիսկ կարդացել, վերջին տարիներին համառորեն փորձում են ապացուցել, թե որքան վատն են իմ գրքերը։ Սկզբում ուրախանում էի, որ նրանք ստեղծագործությանս այդպիսի մեծ նշանակություն են տալիս։ Հիմա ուրախանում եմ, որ գրադարանս մաքրելու համար ավելի են պակասում հիմար, միջակ շնորհազուրկ, ծնված օրվանից իսկ դժբախտ, քիչ հայտնի հիսուն-յոթանասունականների հնաբույր թուրք գրողների գրքերը։ (et)
so:isPartOf https://hy.wikiquote.org/wiki/%D5%95%D6%80%D5%B0%D5%A1%D5%B6_%D5%93%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AF
so:description Քաղվածքներ (hy)
qkg:hasContext qkg:Context339508
Property Object

Triples where Mention689275 is the object (without rdf:type)

qkg:Quotation653703 qkg:hasMention
Subject Property