so:text
|
...Մ. Սարյանի գործերը մեր նկարչական արվեստի հաղթանակն են, մեր կուլտուրայի անթառամ զարդերը։ Բայց, որ գլխավորն է, Սարյանը ազգային կոլորիտի նկարիչ է։ Նրա արվեստի արմատները սուզվում են մեր հին արվեստի մեջ։ Սակայն երբ օտարը հիանում է մի ուրիշ ժողովրդի արվեստով, հասկանում է, գնահատում և սիրում, ապա այդ արվեստը անվիճելիորեն դառնում է համամարդկային, բոլորի սեփականությունը։ Եվ ճշմարիտ ուղին սա է՝ ազգային արվեստի միջով դեպի համամարդկայինը։ Մարտիրոս Սարյանի արվեստը բովանդակ աշխարհինն է, սիրելի է բոլորին։ (et) |