so:text
|
Պատմության ողբերգական փոթորիկների միջով ընթացող ժաղովրդի հանդեպ հավատն է, եթե կարելի է այսպես ասել, «Վարդանանքի» գաղափարական-գեղարվեստական առանցքը։ Գրված լինելով Հայրենական Մեծ պատերազմի հրաշունչ տարիներին՝ նա կանգնում է ոչ միայն և ոչ պարզապես այն ստեղծագործությունների շարքում, որոնք մարդկանց գիտակցության մեջ կենդանացնում էին մեծ նախնիների կերպարները, օտարերկրյա զավթիչների դեմ անձնուրաց պայքարի հայրենասիրական օրինակները, նա այսօր էլ գտնվում է մեր բազմազգ սովետական գրականության գեղարվեստական ակնառուստեղծագործությունների շարքում, գտնվում է լիակատար իրավունքով՝ մարդու վրա իր բազմակողմանի ներգործությամբ, իր բազմակողմանի բովանդակությամբ, որը ճանաչված է իսկական հայրենասիրության, սովետական ինտերնացիոնալ արվեստագետի հայրենասիրության գաղափարով։։ (et) |