so:text
|
Ռուբենը նպատակասլաց մարդ է, ու որքան էլ սավառնումի, թռիչքների պահեր ունենա, միևնույն է, նա չի դավաճանում իր գործին, ինքն իր գործին է, ինքը գիտի, որ կարևոր առաքելություն ունի հայոց լեզուն ծառայեցնել իր ժողովրդին, հայերեն խոսքը, մայրենի և հայեցի պահել ու հասցնել հայ երիտասարդներին, մանուկներին, աշխարհի որ ծայրում էլ լինեն նրանք։ Այս դժվարին, բայց շնորհակալ գործը նա իրականացնում է թե՛ բնազդով, թե՛ մեծ գիտակցությամբ։ Արվեստը, մշակույթը զանազան հարձակումներից փրկելու, պահել-պահպաևելու իր ձևն ունի Ռուբենը։ Այն է՝ շարունակել ստեղծագործել և ստեղծել նոր, իսկական բարձրարվեստ գործեր։ (et) |