so:text
|
Բնությունը զարմանալի իմաստուն է իր ներդաշնությունն ու առողջությունը պահպանելու հնարքների մեջ։ Եթե բնության հավասարակշռող, կանխարգելիչ, կարգավորիչ միջոցները այնքան բնականորեն գործեին նաև հասարակական կյանքում, համա՜ թե հետաքրքիր կլիներ։ Տե՛ս, թե ինչ է անում, ինչպես է անողոք դառնում բնությունը, եթե չարաշահել ես նրա համբերությունը, խախտել ներդաշնությունը, կորցրել հարազատությունն ու խորթացել նրան։ Ասենք, եթե ստամոքսիդ գերին ես և չես հարգել, այլ չարաշահել ես նրա հնարավորությունները, ուրեմն՝ փա՛ս, պատիժդ՝ փորհարինքն ու խոցն են և աղքատիկ սննդի անուրախ հեռանկարը։ Եթե չարաշահում ես ոգելից խմիչքը, վերջդ «սպիտակ տենդն» է և գժանոց չքվելը։ Եթե ստրուկն ես կանանց տոթ գգվանքների, և ցանկասիրությունից թանձրացել են միտքդ և արյունդ, պարգևդ կլինի սիֆիլիս խայտառակություն՝ ներքինիանալու վերադիրով։ Բնությունը սիրում է հաճույքներով երես տալ իր ստեղծածներին և հարկավոր միջոցներով՝ պատժել շփացածներին։ Նրա պատժաչափը հաստատուն է և դատավճիռը՝ անբեկանելի։ Վահագն Բագրատունի (et) |