so:text
|
Հայաստանը նյութականության կոնտեքստում դժվար է բնորոշել։ Նա գոյատևում է զգացմունքների մակարդակով։ Որպես հոգեկան իրողություն, նա այնքան է պոռթկուն և զգացմունքային, որ նրա էներգիայի միջուկը շողարձակում, թափանցում է ամբողջությամբ, բարձրացնում առօրեական մանրուքներից։ Նա ասես ջութակ է, որն ընդունակ է իր մեղեդիներով առաջացնել սիրո մակընթացություններ ու տեղատվություններ, փոթորկուն զայրույթ, կարոտախտի հոսանք, կրքերի հրդեհ և անկեղծության բռնկումներ։ Երևի Աստծո Հրեշտակն է նվագում այդ ջութակով և պահպանում այն։ Եվ ինչքան հնչում է այդ հմայիչ մեղեդին, հայության պատմությունը անցյալ չի դառնա։ Իսկ դա նշանակում է, որ իմ հոգում ևս չի դադարի սիրո այդ ցնցող նվագը։ (et) |