so:text
|
Քանդակագործին տրված էր մարդկանց, ժողովուրդների ճակատագրերում ու պատմական հեռու և մոտիկ ժամանակների մթնոլորտներում մտովի ներթափանցման շնորհ։ Նրա քանդակներում կենդանություն էին առնում արևելյան դիցաբանության կերպարները։ Նա սեփական արտիստիզմով էր առարկայացնում Հին Արևելքի մոնումենտալ արվեստի ավանդույթները։ Հարությունյանը ստեղծեց վառ ինքնատիպությամբ առանձնացող իր ոճը։ Նա ստեղծագործական մեծ դիապազոնի տեր էր։ Նրա բոլոր գործերում զգալի են վարպետությունը, հոգու բարձր թռիչքը, անսպառ եռանդն ու ինքնատիպությունը։ (et) |