Mention816009

Download triples
rdf:type qkg:Mention
so:text Չեմ էլ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել «Ես իմ անուշ Հայաստանին»։ Երբեք բերանացի չեմ սովորել՝ պարզապես գիտցել եմ։ Ինձ թվում է, թե Սահակի ու Մեսրոպի աղոթքների հետ էլ բերել եմ։ Դա մեր այսօրվա աղոթքն է։ Աղոթ, որը կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն։ Իսկ ինչի՞ հետ համեմատես «Ես իմ անուշը»։ Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է։ Պոեմ էլ չէ, վեպ՝ նույնպես, որովհետև իրենց ծավալով, մոնումենտալությամբ հանդերձ դրանք կյանքը ներկայացնում են այս կամ այն մասշտաբով։ «Ես իմ անուշ Հայաստանին», ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է։ Պաննո՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանին։ Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է։ Դա մեր ազգի կենսագրության ու վարքի կենդանի արտացոլքն է, մեր կրած տառապանքների ու փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, արհավիրքների ենթակա մեր ճակատագրի ու անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն ու բյուրեղացումն է։ Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք էր ամենաքիչը կիսաաստված լինել։ (et)
so:isPartOf https://hy.wikiquote.org/wiki/%D4%B5%D5%B2%D5%AB%D5%B7%D5%A5_%D5%89%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81
so:description Քաղվածքներ Չարենցի մասին (hy)
qkg:hasContext qkg:Context402606
Property Object

Triples where Mention816009 is the object (without rdf:type)

qkg:Quotation773454 qkg:hasMention
Subject Property