so:text
|
Ստացվում է, որ մեկնաբանությունը կանխավ ենթադրում է տեքստի մաքուր իմաստի և ընթերցողի պահանջների անհամապատասխանություն։ Այն ջանում է լուծել այս տարաձայնությունը։ Բանն այն է, որ մի որևէ պատճառով տեքստը դարձել է անընդունելի, թեև այն չի կարելի դեն նետել։ Մեկնաբանությունը ծայրահեղ միջոց է հին տեքստը նորոգելով պահպանելու համար, տեքստ, որը չափից ավելի թանկարժեք է համարվում, որ դեն նետվի։ Ըստ էության, մեկնաբանը ձևափոխում է տեքստը՝ առանց ջնջելու կամ վերաշարադրելու այն։ Բայց նա չի ընդունում սա։ Նա պնդում է, թե իր արածն ընդամենը տեքստն ավելի հասկանալի դարձնելն ու դրա ճշմարիտ նշանակությունը բացահայտելն է։ Ինչքան էլ որ մեկնաբանները տեքստը ձևափոխեն , միևնույն է, նրանք պետք է պնդեն, թե մեկնում են այն իմաստը, ինչն արդեն իսկ այնտեղ է։ (et) |