so:text
|
Մեր ժողովրդի մտահոգությունները կապված են Արցախի հետ և մարդկային կորուստների այս շրջանում մենք մի լուսավոր կետ ունենք՝ հաղորդակցվել Սիրավյանի հրաշալի նկարներին։ Նրա վառ անհատականությունը ոչ միայն նկարներում է, այլև նրա կենսակերպում ու կատակների մեջ, քանի որ Երևանի ամենամեծ սրախոսներից էր. միշտ հիշում ենք նրա կատակները։ Նա թողել է իր հետքը, ճանաչելի է իր գործերով, ինչն էլ վկայում է ինքնատիպության մասին։ Իր գեղանկարչական ձեռագրով Սիրավյանը յուրովի է բացահայտել Հայաստանի գեղեցկությունը։ Նա Հայաստանը տեսնում էր իբրև դրախտավայր։ (et) |