so:text
|
Նորայր Մնացականյանի արվեստը շատ ինքնատիպ էր՝ նախ իր արտասովոր ձայներանգի, կատարման ոճի, երգացանկի ընտրության իմաստով։ Երգեր կան, որոնք բացի Նորայրից ոչ ոք չի կատարել, մանավանդ մեր հին քաղաքային ժողովրդական երգերը։ Ինքնատիպ էր Նորայրը նաև մի այլ հանգամանքով։ Լինելով բանասեր՝ պոեզիային, գրականությանը շատ մոտ կանգնած անձնավորություն՝ նա երգն ընտրելիս նախ խորամուխ էր լինում բանաստեղծական խոսքի մեջ, ապա ներդաշնակ զուգահեռ անցկացնում խոսքի և մեղեդու միջև, և երբ դաշինքը կայանում էր, նոր միայն ձեռնամուխ էր լինում երգի կատարմանը։ Այսօր մեր անսամբլի ոսկե ձայնադարանում մասունքների պես են պահպանվում Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շիրինի, Շերամի, Հավասու, Աշոտի, Դանիել Ղազարյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ներսիսյանի, Արտեմ Մեջինյանի հիրավի նորայրական կատարումները։ Որտեղ էլ հանդես գար մեր համույթը՝ Հայաստանի քաղաքներում ու շրջաններում, նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, թե արտասահմանում՝ ամենուրեք երաժշտասեր հասարակայնությունը սիրո ու երախտիքի տուրք էր մատուցում երգչին։ Նորայրը մեծ սիրով էր կատարում նաև իր գործընկերների հորինած երգերը՝ դառնալով դրանց առաջին կատարողը» - Մանվել Բեգլարյան ։ (et) |