so:text
|
Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա «Դանթեական առասպել»-ը և «Տաղարան»-ը, լիրիկական մի շարք բանաստեղծություններ, մանավանդ նրա հայրենասիրական բանաստեղծությունը՝ մեծ խորքով «Ես իմ անուշ Հայաստանին»։ Ինձ համար, առանց չափազանցության, բոլորովին օբյեկտիվ կերպով կասեմմ, որ հայ տառերով, հայ բառերով այդպիսի բանաստեղծություն չի գրված հայրենասիրության տեսակետից։ Դա եզակի, աննախընթաց բան է։ Նույնիսկ կարելի է ասել, որ եվրոպական, համաշխարհային գրականության հայրենասիրական ժանրի բանաստեղծություններ այդպիսի թափով, այդպիսի ընդարձակ խոսքով գրված բան գոնե ես չեմ հիշում։ (et) |